Հեղեղում Շատվան գյուղում

Մայիսի 2-ի ժամը 18.42-ին  տեղացած հորդառատ անձրևից Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի մոտակայքով անցնող հեղեղատարերով հոսող անձրևաջրերը վարարել են և լցվել հարակից դաշտերը` վնասելով մոտ 10 հա ցանքատարածություններ:

source: http://www.mes.am

 

Ջրալցում Փարպի գյուղում

Ապրիլի 23-ին, ժամը 07.02-ին Փարպի գյուղի Դ. Տեր-Մկրտչյան փողոցում ոռոգման ջուրը լցվել է տների նկուղային հարկ. անհրաժեշտ է օգնություն: Հրշեջ-փրկարարները Փարպի գյուղի Դ.Տեր-Մկրտչյան փողոցի 4-րդ փակուղու թիվ 1 տան նկուղում իրականցրել են ջրահեռացման աշխատանքներ (մոտ 8 տ):

Վարարել է Տանձուտ գետը

Ապրիլի 11-ին, ժամը 19.05-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Տանձուտ գետը վարարել է և լցվում Երևանյան խճուղու թիվ 211 տան մոտակա այգին: Տեղում պարզվել է, որ Տանձուտ գետի վարարման հետևանքով թիվ 211 տան մոտակայքում փլուզվել է գետի ափապաշտպան պատը` մոտ 15մ երկարությամբ և 2մ բարձրությամբ. ջրածածկման վտանգ չկա:

source: http://www.mes.am

Անձրևատարից ջրալցվել են հարակից տները

Ապրիլի 11-ին, ժամը 08.04-ին Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում գետը վարարել և լցվում է ափամերձ տներն ու անասնագոմերը: Տեղում պարզվել է, որ առատ տեղումների պատճառով վարարել է գյուղով հոսող անձրևատարը և Կ. Թ.-ին պատկանող թիվ 3 և Ժ. Գ.-ին պատկանող թիվ 5 տների նկուղները: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են կանխարգելիչ գործողություններ. փակել են դեպի տներ հոսող ջրի հոսքը և կատարել ջրահեռացման աշխատանքներ:

source: http://www.mes.am

Վարարել է Տանձուտ վտակը

Ապրիլի 10-ին, ժամը 11.28-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 9 դպրոցից Լենինգրադյան փողոցի «Տնակային ավան» տանող կամրջի կոնստրուկցիոն տարրերի թուլացման հետևանքով կամուրջը վնասվել և ընկել է գետի մեջ՝ մասնակի փակելով գետի հունը. անհրաժեշտ է օգնություն: Պարզվել է, որ Փամբակ գետի Տանձուտ վտակի վարարման հետևանքով Զ.Անդրանիկի փողոցի թիվ 71 տան մոտ ժամանակավոր կառուցված երկաթե կամրջի (1×10մ) հենասյունը քշել տարել է, ինչից քանդվել է կամուրջը: Տուժածներ չկան:

Ջրալցում Նոր Գյուղ գյուղի տներում

Ապրիլի 10-ին, ժամը 10.00-ին Նոր գյուղ գյուղում հատուկ տեխնիկայի օգնությամբ մաքրվել է գետի հունը: Ապրիլի 9-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր գյուղ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքով անցնող Գետիկ գետի ջրի մակարդակը բարձրացել է, ինչի հետևանքով ջուրը լցվում է տները: Պարզվել է, որ Գետիկ գետը վարարել է, և ջուրը լցվում է հարակից մոտ 8 տան բակեր և նկուղներ:

Հրշեջ-փրկարարները մարզպետարանի և գյուղապետարանի աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկաների միջոցով Նոր Գյուղում գետի երկայնքով ափապաշտպան հողը բարձրացրել են (մոտ 200 մ հատված, մոտ 50սմ), Մայակովսկի գյուղում գետի հունը մաքրել են մոտ 60 մ հատված, իսկ Բալահովիտ-Աբովյան խաչմերուկի մոտակայքում` մոտ 20 մ հատված, ինչի արդյունքում ջրի մակարդակը իջել է մոտ 15 սմ: Գետի հունի մաքրման աշխատանքները կշարունակվեն:

source: http://www.mes.am

Ջրալցում Երևանում

Մարտի 17-ին, ժամը 04.23-ին Երևանի Շիրակի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում անձրևաջրերից խցանվել է դիտահորը, և ջուրը լցվում է շենքի նկուղ. անհրաժեշտ է օգնություն: Փրկարարները և քաղաքացիները կատարել են շենքի մուտքերից ջրահեռացման աշխատանքներ:

source: http://www.mes.am

Ջրալցում Երևանում

Մարտի 17-ին, ժամը 02.56-ին անձրևաջրերը փողոցից լցվում են Երևանի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկը: Պարզվել է, որ Հ. Ա.-ին պատկանող տան մոտակայքում անձրևաջրերից խցանվել է դիտահորը, և կոյուղագծով ջուրը լցվել է տուն: Հրշեջ-փրկարարների և բնակիչների ուժերով խցանումը բացվել է:

source: http://www.mes.am