Արտեզյան ջրերը լցվել են տան նկուղը

Հուլիսի 21-ին, ժամը 15.32-ին Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի 3-րդ փողոցի թիվ 20 տունն անձրևաջրեր են լցվել: Պարզվել է, որ տան մոտակայքից դուրս եկող արտեզյան ջրերը լցվել են Ռ. Ա.-ին տան նկուղը (մոտ 35 սմ):

source: http://www.mes.am

Ջրալցում Շահումյանում

Հուլիսի 11-ին, ժամը 10.25-ին հորդառատ անձրևի հետևանքով Լոռու մարզի Շահումյան գյուղի թիվ 4 փողոցի տներից մեկին հարակից անասնագոմը ջրալցվել է, առկա է նաև սողանքի վտանգ: Պարզվել է, որ ս.թ հուլիսի 11-ի գիշերը տեղացած անձրևի հետևանքով Տանձուտ գետի ձախ վտակը (Կարբին) վարարել է, առկա է անասնագոմի ջրալցման վտանգ: Սողանք չի հայտնաբերվել: Գյուղապետարանում կստեղծվի հանձնաժողով վարարումից հնարավոր վտանգները վերացնելու համար: Զոհեր և վիրավորներ չկան:

source: http://www.mes.am

Ջրալցում Վանաձորում

Հուլիսի 10-ին, ժամը 22.20-ին Լոռու  մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցի թիվ 5-3-2-2 տնակային ավանում գտնվող տնակներից մեկը ամբողջությամբ ջրալցվել է: Պարզվել է, որ հորդառատ անձրևի պատճառով Տանձուտ գետի ափը (մոտ 2մ) ճեղքվել է, ինչի հետևանքով ջրալցվել են գետամերձ տնակները:

Ջրալցում Պռոշյանում

Հուլիսի 10-ին, ժամը 21.22-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվում է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի 9-րդ տունը: Պարզվել է, որ տեղացած կարկուտի և հորդառատ անձրևի պատճառով ջրալցվել է տան հարակից հացատունը, պահեստը, վնասվել են մոտ 10 բերքատու ծառեր և ջրալցվել է Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 6 շենքի նկուղները. ջրահեռացումն իրականացվել է տեղի ուժերով:

source: http://www.mes.am