Սելավ Նոյեմբերյան քաղաքում

Հունիսի 3-ին՝ ժ. 16:30-ից, Նոյեմբերյան քաղաքում մոտ մեկ ժամ տեղատարափ անձրեւ էր, քաղաքի փողոցներում հոսող անձրեւաջրերը սելավ դարձան` վերածվելով փոքր գետի: Սելավաջրերը հեղեղել էին Նոյեմբերյանի փողոցները, լցվել քաղաքի կենտրոնում գտնվող մշակույթի տան առաջին հարկ: Նախասրահը, դահլիճը, առաջին հարկում գտնվող «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ գրասենյակն ամբողջությամբ լցված էին ցեխաջրերով, փողոցի տարատեսակ աղբով: Մշակույթի տան տնօրեն Կարինե Ազիբեկյանը եւ «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ նախագահ Հասմիկ Ազիբեկյանը շենքը մաքրում էին ցեխաջրից ու կեղտից: Նրանց օգնության եկան քաղաքային կոմունալ տնտեսության աշխատողները: Տարածքը ցեխից եւ կեղտից մաքրելու գործում աջակցություն ցուցաբերեցին քաղաքի շուրջ մեկ տասնյակ դպրոցականներ: Երեկոյան մշակույթի տուն եկավ եւ ստեղծված իրավիճակին ծանոթացավ Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը: Նշենք, որ մշակույթի տունն արդեն 30 տարի պարբերաբար հեղեղվում է: Նոյեմբերյանում քաղաքապետերը փոխվում են, սակայն դրանից մշակույթի տան վիճակը չի փոխվում: Այն փողոցի սելավաջրերից ապահովագրելու համար հարկավոր է շենքի մուտքի աստիճանների մոտ ընդամենը մի քանի քար շարել, սակայն դա այդպես էլ չի արվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/48215/

Գողթ գյուղը բողոքում է ոռոգման ծրագրի համար

Հունիսի 3-ին Գողթի բնակիչները փակել էին Գեղարդ տանող ճանապարհը։ Նրանք պահանջում էին դադարեցնել Գեղարդալճից եկող խողովակաշարի կառուցումը, Գողթի սարերից հանել ամբողջ շինտեխնիկան և չեղարկել Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը։